Ճագարներ
Մենյու
Մուտք
Օրացույց
Կայքի Ընկերներ
Create your own banner at mybannermaker.com!
Create your own banner at mybannermaker.com!Banner_01
Ովքեր Են Կայքում
Ձեր Գնահատականը
Գնահատեք Իմ Կայքը
Ընդամենը Պատասխան: 642

ՍԿՍՆԱԿ ՀՆԴԿԱՀԱՎ ԲՈՒԾՈՂՆԵՐԻՆ:

Հնդկահավերը ամենամեծ ընտանի թռչուններն են,նրանց աքլորների կենդանի քաշը միջինը լինում է 12 կգ,իսկ հավերինը 6-10կգ,

առանձին դեպքերում աքլորներինը 16-20’հավերինը10-12կգ:



Հնդկահավերը շատ հոգատար ծնողներ են,իրենց ճուտիկներին պաշտպանում են վտանգներից,սովորեցնում ուտել և խմել այդպես զգալիորեն թեթևացնում են թռչնաբույծի գործը:


ԽՆԱՄՔԻ ՁևԵՐԸ:

Հնդկահավի ճտերը բարձր խնամք պահանջող թռչուններից են:

Մի քանի օրական ճտերին պետք է պահել բռուդեռի մեջ,որտեղ ցանկալի է որպեսզի գետնին լինի չոր խոտ կամ թեփ,սակայն ոչ մի դեպքում չդնեք թերթ կամ թուղթ,քանի որ նրանց ոտքերը սղում են թղթի վրա,որի հետևանքով լավ չեն սնվում…:


Լույսի լամպը պետք է կախել բռուդեռի մի անկըունում,որպեսզի ստեղծվեն տարբեր ջերմաստիճանային գոտիներ և ճուտն ինքն ընտրի իրեն ցանկալի ջերմաստիճանը:

Տարիքը (օր)

Ջերմաստիճանը բռ-ումС)

1-3

35-37

3-10

35>30

10-30

30>22-23

 

 

(>-նշանը նշանակում է աստիճանաբար)

Սկզբում 1մ²  տարածքում կարելի է տեղաորել 50 հատ ճուտ,այնուհետև աստիճանաբար բաժանել խմբերի:

ԹՈՒՅԼԵՐԻՆ ԵՎ ՆՎԱԱԶՆԵՐԻՆ ՊԵՏՔ Ր ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼ և ԿԵՐԱԿՐԵԼ ԱՄԵՆԱԼԱՎ ԿԵՐՈՎ:

ԿԵՐԱԿՐՄԱՆ ՁևԸ:

Հնդկահավերի ճտերի լավ աճի և զարգացման համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ սպիտակուցներ և վիտամիններ’

թարմ կաթնաշոռ,ձու,մանրացված գորոխ և այլ հացահատիկային բույսերի սերմեր:

Արդյունավետ աճեցման համար մեծ նշանակություն ունի թարմ խոտը: Նրանք մեծ ախորժակով ուտում են կանաչ կաղամբի թերթիկներ, արևածաղկի երիտասարդ տերևները, առվույտ, եղինջ, բազուկի կանաչ տերևները :Բուսական կեր սկսում են տալ 2-3 օրական հասակից,այն պետք է կազմի օրական կերի 50%-ը,հետագայում մինջև 70%-ը: Աղիքային հիվանդություններից ճտերին պաշտպանում է կանաչ սոխը, նամանավանդ կյանքի առաջի օրերին և սոխ պետք է տալ մինջև երեկո,քանի որ սոխը ծարավի զգացում է առաջացնում նրանց մոտ և գիշերը նրանք անհանգիստ են պահում իրենց,հավաքվում են իրար մոտ,որ պատճառով կարող էշնչահեղձության պատճառ դառնալ:

Ախորժակի բարելավման և աղիքաին հիվանդությունների պրոֆիլակտիկաի համար կարելի է սննդի մեջ ավելացնել վայրի սխտոր:

Հնդկահավի ճտերը շատ պահանջկոտ են կերի որակի նկատմամբ այդ պատճառով ոչմի դեպքում չի կարելի նրանց կերակրել  վատ որակի կերով’հատկապես կենդանական ծագման:

Մինջև 5-6 օրական նրանց տալիս են շատ եփած ձու,որի մեջ կարելի է ավելացնել մանրացված ցորեն կամ եգիպտացորեն:Ճտերին կերակրամաններին սովարացնելու համար կերի վրա լցնում են կտրատած խոտ:Այս ժամանակահատվածում ճտերը ուտում են մոտ 10գ խառնուրդներ,3գ կանաչեղեն և 3գ ձու կամ կաթնաշոռ,իսկ հետո աստիճանաբար կերակրման քանակը շատանում է և 1 ամսեկան հասակում դառնում է օրը 4-5 անգամ(առանձին կերակրամանում պարտադիր պետք է լինի ավազ կամ քարեր 1-3մմ):

Ճտերին պետք է միշտ ապահովել թարմ ջրով (ջերմաստիճանը 15-18°С),որի մեջ շաբաթը 2 անգամ պետք է լցնել մարգանցովկա,սարքելով շատ թույլ լուծույթ,աղիքների դեզինֆեկցիաի համար:

Ճիշտ կերակրման դեպքում ճտերի կենդանի քաշը 150 օրական հասակում հասնում է 4-4.5կգ:

Ճտերին չի կարելի կերակրել դդմիկով և դդումով,քանի որ դրանք օրգանիզմից հանում են աղերը’մեծ հնկահավերին կարելի է տալ’ քիչ քանակներով և հազվադեպ:


Երբեմն շատ ուտելու պատճառով ուռում է փորը,նրանք ընկնում են գետնին’լույսի տակ,և ստանում են ջերմաին հարված:Այսպիսի դեպքերում պետք է նրան կանգնեցնել ոտքերի վրա ջուր խմեցնել:Այսպիսի հետևանքներից խուսափելու համար կյանքի առաջին ժամերին պետք է միայն ջուր տալ,իսկ 2.5 ժամից 3 ժամ անջատել լույսը (այդ ժամանակ նրանք քնում ենև այսպիսի գռաֆիկ պահպանել առաջին օրվա ընդացքում:2-րդ օրը 14ժ լույս:

ՄԻՇՏ ՀԵՏԵՎԵՔ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԵՆԻԿՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ

Կայքը Ձեր Լեզվով
Խնդրանք Սեղմեք
Մեր Բանեռը
Google որոնում
Google
  • Ժամ Հայաստանում
    Չատ
    200
    Ես Odnoklassnikum
    ՏԱՐԱԾԵԼ ԿԱՅՔԵՐՈՒՄ

    Մանվելյան Գևորգ © 2024
    Хостинг от uCoz