Ճագարներ
Մենյու
Մուտք
Օրացույց
Կայքի Ընկերներ
Create your own banner at mybannermaker.com!
Create your own banner at mybannermaker.com!Banner_01
Ովքեր Են Կայքում
Ձեր Գնահատականը
Գնահատեք Իմ Կայքը
Ընդամենը Պատասխան: 642

Ճագարների վիրուսային արյունահոսային վարակ



Սուր ընթացող կայծակնային և բացառիկ արագությամբ տարածվող վարակիչ հիվանդություն է: Հարուցիչի նկատմամբ զգայունակ են միայն ճագարները: Առավել զգայուն են հասակավոր, 3,0-3,5կգ կենդանի զանգված ունեցող ճագարները:
Հայտնի է, որ համաճարակի սկզբում, առաջինը հիվանդանում են լիատարիք կենդանիները, հետագայում վարակվում են մնացած բոլոր սեռահասակային խմբերը, բացառությամբ կաթնային շրջանում գտնվող ճաարիկների: Վարակված հասակավոր ճագարները 100%ով սատկում են:
Վարակի տարածման միակ աղբյուրը հիվանդ ու վիրուսակիր կենդանիներն են, որոնք մեզի, կղկղանքի, լորձի, արյան հետ վիրուս են արտազատում վարակելով ամիջական շփման, ինչպես նաև կերերի միջոցով: Վակարը մի տնտեսությունից  մյուս տնտեսություն կարող է թափանցել մարդկանց ու կենդանիների միջոցով: 
Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 48-72 երբեմն մինչև 120 ժամ: Կլինիկորեն հիվանդությունը գրեթե չի դրսևորվում հատկապես սուր ընթացքի դեպքում: Սովորաբար արտաքնապես առողջ ճագարները հանկարծ անակնկալ կերպով սկսում են ջղաձգվել և անսպասելի սատկել: Միայն որոշ առանձնյակների մոտ նկատվում է ընդհանուր ընկճվածություն, ախորժակի կորուս և սատկելուց 1-2 ժամ առաջ քթանցքներից հոսում է դեղին կամ արյունախառը փրփուրանման արտադրություն: Արտաքին զննման պայմաններում երբեմն նույնիսկ անկումից մի քանի րոպե առաջ դժվար է հայտնաբերել հիվանդ և առողջ կենդանիներին: Ճնշվածությունը առավել հաճախ նկատվում է հղիության տարբեր շրջաններում գտնվող ճագարամայրերի մոտ, որոնք սովորաբար անկումից առաջ վիժում են: 
Անապահով ֆերմերային տնտեսություններում կանխարգելիչ նպատակով ճագարներին իմունացնում են հատուկ վակցինայով, ամբողջ գլխաքանակը (ներառյալ 45-60 օրական մատղաշը) ներմկանային եղանակով (5,0մլ դոզայով): Իմունացումը պարտադիր կերպով կրկնում են 6 ամիսը մեկ:
Հիվանդության կանխարգելման համր ցանկալի է ճագարաբուծարանի ամբողջ գույքը (վանդակներ, կերամաններ, ծնաբներ, ջրամաններ և այլն) ամիսը 2-3 անգամ աղտահանել հրկիզմամբ: 

Կայքը Ձեր Լեզվով
Խնդրանք Սեղմեք
Մեր Բանեռը
Google որոնում
Google
  • Ժամ Հայաստանում
    Չատ
    200
    Ես Odnoklassnikum
    ՏԱՐԱԾԵԼ ԿԱՅՔԵՐՈՒՄ

    Մանվելյան Գևորգ © 2024
    Хостинг от uCoz